Եվրահանձնաժողովի նախկին նախագան և Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին II Messaggero թերթում արտահայտել է իր դիրքորոշումը Եվրոպայի քաղաքացիներին գաղտնալսելու սկանդալի վերաբերյալ: Նա նշել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները նախկինում էլ անօրինական կերպով հետևել են Եվրամիության ղեկավարների հեռախոսային բանակցություններին:
Նա հայտարարել է. «Նմանօրինակ գործողությունները բացատրվում էին ահաբեկչության դեմ պայքար մղելու անհրաժեշտությամբ, թեև ահաբեկչությունն ամենահեռավոր կապ կարող էր ունենալ այս ամենի հետ: Իրականում դա լիովին այլ պատճառներ ունի»,- նշել է Պրոդին: