Վերջին տվյալներով՝ Եվրամիության 28 պետություններից 26-ում 2012 թվականին ավելի շատ հեծանիվ է վաճառվել, քան ավտոմեքենա։ Փորձագետներն այս տենդենցը կապում են Եվրոպայում տնտեսական ճգնաժամի հետ։
Ընդ որում, հեծանիվի հանդեպ հետաքրքրությունը մեծանում է դրանից նախկինում քիչ օգտվող Իտալիայում։ 2012 թվականին այստեղ վաճառվել է 1.6 մլն հեծանիվ և 1.4 մլն ավտոմեքենա։ Արդեն հնարավոր է նաև վարձակալել հեծանիվ։ Իսպանիայի մայրաքաղաքում հրապարակվել է հեծանվային հատուկ երթուղիներ ստեղծելու նախագիծը։
Լոնդոնի իշխանությունների տվյալներով՝ վերջին տասը տարում բրիտանացիներն ամեն օր հեծանիվից օգտվում են մոտ 500 հազար անգամ, ինչը 66 տոկոսով ավելին է, քան 2002-ին։ Սակայն այս տարվա նոյեմբերին Լոնդոնի ճանապարհներին մահացել է 6 հեծանվորդ, ինչն այս խնդիրը կրկին դարձրել է արդիական։