Հայտնի է, որ նոյեմբերի վերջից Կիևի կենտրոնում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, հարյուր հազարանոց հանրահավքներ, շուրջօրյա նստացույցեր, որոնց նպատակն է հասնել Ուկրաինայի կողմից եվրաինտեգրման գործընթացի վերսկսմանն, որը դադարեցվել էր Ուկրաինայի կառավարության որոշմամբ:
Եվրամայդանի ֆեյսուքյան պաշտոնական էջում նշվել է, որ այսուհետ այնտեղ կիրականացվեն զբոսաշրջային տուրեր: Ամեն զբոսանքը կտևի կես ժամ, մեկնարկը տրվել է այսօր առավոտյան: Ցանկության դեպքում զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ ցուցարարների կենցաղին, կամավորների ներգրավման, սննդի և տաք իրերի հավաքմանւ գործըթնացներին: