Ավելի քան 5 հազար մարդ անդամագրվել է Կիևի անկախության հրապարակի՝ Մայդանի ինքնապաշտպանության ջոկատներում։ Այս մասին հայտարարել է Եվրամայդանի պարետ, Ռադայի պատգամավոր Անդրեյ Պարուբիյը։
«Այս պահին ավելի քան 5 հազար մարդ անդամագրվել է ինքնապաշտպանության ջոկատներում», — ասել է նա։ Պարուբիյը նաև կոչ է արել շարունակել անդամագրումը։ Նրա խոսքերով՝ եթե այդ թիվը գերազանցի 6 հազարը, ապա այն կհավասարվի Ուկրաինայի ոստիկանության հատուկ ջոկատի՝ «Բերկուտի» անձնակազմի թվին։ Պարուբիյի խոսքերով՝ սա թույլ կտա ոչ միայն պաշտպանվել, այլ նաև հարձակվել։