Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Ռեդինգը չի մեկնի Սոչի, որտեղ կայանալու են Ձմեռային օլիմպիական խաղերը` բողոքելով նույնասեռականների դեմ Ռուսաստանում ընդունված օրենքների դեմ: Այս մասին Ռեդինգը գրել է Twitter-ի իր էջում:
«Իհարկե չեմ մեկնի Սոչի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի փոքրամասնություններն այստեղ նույն իրավիճակում են, ինչը ներկայիս օրենսդրության հետևանքն է»,- գրել է Ռեդինգն իր էջում:
Ավելի վաղ Սոչի չմեկնելու մասին հայտարարել է Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը, սակայն հետագայում նա խնդրել է այդ որոշումը չկապել Ռուսաստանը բոյկոտելու կոչերի հետ: