Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որով աջակցություն է հայտնվում ռուսական այն չինովնիկների անունով ցուցակ կազմելուն, որոնց կարգելվի մուտք գործել Եվրամիության տարածք: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բանաձևն ընդունվել է եվրախորհրդարանի պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Բոլոր նրանք, ովքեր մեղավոր են եղել Hermitage Capital ընկերության իրավաբան Սերգեյ Մագնիտսկու ձերբակալության և մահվան մեջ, չեն կարողանա ստանալ եվրամիության մուտքի արտոնագիր:
Hermitage Capital-ի գլխավոր տնօրեն Ուիլյամ Բրաուդերի խոսքերով` եթե ԵՄ խորհուրդը հավանություն տա պատգամավորների ընդունած բանաձևին, ապա այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակը» պաշտոնական տեսք կստանա: