տուն Աշխարհ Եվրախորհուրդը քննարկելու է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը

Եվրախորհուրդը քննարկելու է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը

318
0
European Union member countries' national flags wave in front of the European Parliament on October 12, 2012 in Strasbourg, eastern France. The Nobel Peace Prize was awarded on October 12, 2012 to the European Union, an institution currently wracked by crisis but credited with bringing more than a half century of peace to a continent ripped apart by World War II. AFP PHOTO/FREDERICK FLORIN (Photo credit should read FREDERICK FLORIN/AFP/Getty Images)

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում սկսված ռազմական գործողությունը դադարեցնելու բազմաթիվ կոչեր և հայտարարություններ են հնչեցվել աշխարհի տարբեր կողմերից: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Ամելի դե Մոնշալին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կայանալիք ԵՄ գագաթնաժողովին քննարկելու են, թե արդյոք հնարավոր կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ` Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողության առնչությամբ:

«Պատժամիջոցները քննարկվելու են հաջորդ շաբաթ Եվրախորհրդում: Մենք անզոր չենք լինի, երբ բախվենք այնպիսի իրադրության հետ, որը ցնցում է քաղաքացիական անձանց, սիրիական ազատ ուժերը և տարածաշրջանի կայունությունը»,- ասել է Ամելի դե Մոնշալին:

Հիշեցնենք, որ Եվրամիության 28 երկրները համատեղ հայտարարությամբ Թուրքիայից պահանջել էին դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում սկսած ռազմական գործողությունը և ընդգծել, որ Սիրիայի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here