Ալբանիան, Նորվեգիան, Ուկրաինան և Չեռնոգորիան միացել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու ԵՄ-ի որոշմանը: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում կատարելով ԵՄ խորհրդի պաշտոնական կայքին:
Պատժամիջոցները կերկարաձգվեն մինչև 2020 թվականի մարտի 15-ը: Պատժամիջոցներ կկիրառվեն Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող 170 և իրավաբանական 44 անձանց նկատմամբ, ովքեր, ըստ ԵՄ-ի, սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը:
Նշենք, որ Մոսկվայի դեմ առաջին պատժամիջոցները սահմանվել են 2014 թվականի փետրվարի 20-ին, երբ Ռուսաստանը Ղրիմն իրեն միացրեց: