Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մոտ 70 տարի հետո գերմանական Կայզերսլաուտերն քաղաքի իշխանությունները Ադոլֆ Հիտլերին զրկել են քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից: Որոշումը կայացրել է քաղաքային վարչության ղեկավարը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին, մեկ այլ գերմանական քաղաք՝ Գոսլարը ևս իր պատվավոր քաղաքացիների անվանացանկից հանել էր Հիտլերի անունը: