տուն Աշխարհ Եվս մեկ ԱՄՆ սենատոր արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը

Եվս մեկ ԱՄՆ սենատոր արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը

361
0
WHITE SULPHUR SPRINGS, WV - FEBRUARY 01: U.S. Sen. David Perdue (R-GA) listens during a news briefing at the 2018 House & Senate Republican Member Conference February 1, 2018 at the Greenbrier resort in White Sulphur Springs, West Virginia. Congressional Republicans gather at their annual retreat, hosted by the Congressional Institute, to discuss legislative agenda for the year. (Photo by Alex Wong/Getty Images)

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացրել է, որ ամերիկացի սենատոր Դեյվիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը: Սենատորն իր որոշումը պատճառաբանել է՝ ասելով, որ դա օրենսդիրների քննարկելիք հարցը չէ: Այս մասին հաղորդում է 1lurer.am-ը:

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցած Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, որը նույնպես ներկա էր այդ հանդիպմանը, Սենատում վետո էր կիրառել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հարցում: Սենատում զուգահեռ ընթացող ելույթի ժամանակ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական Թեդ Քրուզը կոչ են արել միաձայն համաձայնություն տալ Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ձայների մեծամասնությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։