Ռուսաստանաբնակ երգչուհի Եվա Ռիվասը Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սպորտային կերպարով։ Կտրուկ ոճափոխության դիմած երգչուհին գանգուր, կարճ վարսերով է, առանց շպարի։
«Այո, ես տառապել եմ, սակայն հասել եմ իմ նպատակին։ Ես կրկին լավ եմ եւ ավելի ուժեղ, քան կայի։ Բացի այդ՝ ես ուժեղ պաշտպանություն ունեմ, եւ իմ հույսն անսասան է, աղոթում եմ եւ ապրում ճիշտ։ Մի՞թե արժեր նման մահացու մեղք գործել, որի համար պատասխան են տալիս հարազատ մարդիկ, երեխաները, ծնողները․․․ Ես ներել եմ ընկերուհուս, սակայն նրան երբեք չեն հասկանա»,– գրել է երգչուհին։