տուն ժամանց Շոու-բիզ Եվա Մենդեսը՝ «The Edit» ամսագրի նոր հերոսուհի

Եվա Մենդեսը՝ «The Edit» ամսագրի նոր հերոսուհի

448
0
4241_2013-09-27-eva-post-LNԱստղը նորաձևության ամսագրի համար նկարահանվել է շատ նրբագեղ և հմայիչ ֆոտոշարքում, իսկ հարցազրույցի ընթացքում պատմել իր առաջին ֆիլմերում նկարահանվելու, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է ամեն ինչ սկսվել: Այն հարցին, թե ո՞ր դերասանների հետ կցանկանար աշխատել, նա պատասխանել է՝ Պենելոպե Կրուզի հետ, քանի որ նրան համարում է լավագույն դերասանուհիներից մեկը:Մենդեսը խոսել է նաև իր անձնական նորաձևության բրենդի մասին՝« Eva by Eva Mendes». «Ես շատ լուրջ եմ վերաբերվում այդ նախագծին, և իմ անունը երբեք չէի դնի անորակ արտադրանքի վրա, որն ինձ դուր չի գալիս: Իմ շատ ծանոթների դուր է գալիս իմ հավաքածուն, և այդտեղ շատ տարրեր կան, որոնք նման են իմ անձնական զգեստապահարանում եղածներին»:Իր զուգընկերոջ՝ Ռայան Գոսլինգի հետ հարաբերությունների մասին նա հրաժարվել է խոսել, սակայն հաճույքով լսել է դրանց մասին վերջին բամբասանքները, ըստ որի, նա ընկերոջը խոստացել է մինչև 40 տարեկան դառնալը երեխա ունենալ:

 

Աստղը չի սիրում խոսել իր անձնական կյանքից, հետևար թողնենք դա, փոխարենը հիանանք նրա գեղեցիկ ֆոտոշարքով:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here