ԵՄ «Բարեկամության սահման» ծրագրի կոորդինատոր Յակուբ Բենեդուչակը լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամացելու մասին, ասաց, որ իր համար անհասկանալի էր Եվրոպայի «պահվածքը» Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ:
«Դեկտեմբերին ձեր նախագահը հայտարարեց Մաքսային Միությանն անդամակցելու մասին: Եվ դա եղավ առաջին ազդակը Եվրոպայի համար, որ Հայաստանն ուժեղացնում է իր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ: Երկրորդ կոմպոնենտը կապված է Ղրիմի հարցի հետ: Հայաստանը մի շարք երկրների հետ միասին, միջազգային ատյաններում քվեարկեց Ուկրաինայի դեմ: Եվ ինչպես ես արդեն ասել եմ, ես չեմ եկել Հայաստան՝ ձեզ սովորեցնելու, թե ինչ գեոպոլիտիկ ընտրություն կատարեք: Ես նույնպես տեսնում եմ Եվրոպական միության բավական թույլ վիճակը, քանի որ փետրվարին, երբ Մայդանում կրակում էին քաղաքացիների վրա, այն, ինչ արեց Եվրոպան, անհասկանալի էր: Նրանք Ուկրաինա ուղարկեցին Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարներին միայն այն ժամանակ, երբ Ուկրաինայում սպանեցին ավելի քան 200 մարդու»,- ասում է լեհ փորձագետը: