Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը Իտալիա Սարդինիաոյւմ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ կատակով ասել է, որ ինքը «Տարզանը չէ», սակայն դիմացկունության տեսակետից կրոնը նրան շատ է օգնել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հռոմի պապը հայտարարել է, որ դիմացկուն է դարձել ծառայելով կրոնին՝ նշելով, որ արդեն անցել է 66 տարի այն պահից, երբ ինքը գիտակցել է, որ պետք է հոգևորական դառնա։ «Չեմ զղջում դրա համար։ Եվ դա այն պատճառով չէ, որ ես Տարզանն եմ ու ֆիզիկական մեծ ուժ ունեմ», — կատակել է Ֆրանցիսկոսը։
Հիշեցնենք, որ նախկին Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հրաժարականից հետո Ֆրանցիսկոսն անկլավի որոշմամբ այս տարվա մարտին դարձել է կաթոլիկների առաջնորդ։