տուն Քաղաքական Միջազգային Ես վարչապետ էի ու ունեի ֆրանսիական քաղաքացիություն, քանի որ այդպես էր գրված...

Ես վարչապետ էի ու ունեի ֆրանսիական քաղաքացիություն, քանի որ այդպես էր գրված Սաակաշվիլու այլանդակած Սահմանադրությունում. Իվանիշվիլի

235
0

032612_cover_ivanishvili cov4

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ենթադրում է, որ մինչև այս տարվա վերջ ինքը կստանա վրացական անձնագիր: Այս մասին նա ասել է ռուսական Forbes-ի հետ զրույցում, որն առաջինն էր վարչապետի հրաժարականից հետո:

«Ես դեռ Ֆրանսիայի քաղաքացի եմ: Վարչապետ էի՝ ֆրանսիական անձնագրով: Եթե այն ժամանակ վերականգնվեր վրացական անձնագիրը, ես արդեն կարող էի վարչապետ դառնալ: Այսպես է Սաակաշվիլին այլանդակել մեր Սահմանադրությունը: Այժմ Գերագույն դատարանը քննարկում է այս հարցը և մինչև դեկտեմբերի վերջ, կարծում եմ, կվերականգնվի վրացական իմ քաղաքացիությունը»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Իվանիշվիլին հավելել է, որ իր ընտանիքի անդամներն ունեն ռուսական քաղաքացիություն, և որ ինքն էլ կարող է վերականգնել այն, սակայն դրա անհրաժեշտությունն առայժմ չի տեսնում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here