Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում տեղի են ունեցել ՎՊ նախագահի ընտրություններ: Հիշեցնենք, որ այս անգամ ևս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լուսանկարել է իր քվեաթերթիկը: Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ եք լուսանկարել, Փաշինյանը պատասխանել է. «Ես հավատարիմ եմ մնում նախկինում արտահայտած իմ դիրքորոշումներին»:
«Կարելի՞ է ենթադրել, որ նույնիսկ այս գործընթացն են կեղծում, և դուք ստիպված եք լուսանկարում, որ ապացույց ունենաք»։ Լրագրողների այս դիտարկմանը Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես որևէ բան ստիպված չեմ անելու, ես ստիպված որևէ բան չեմ անում»: Այլ հարցերի պատգամավորը չի պատասխանել:
Էմմա Պալյան