Հայկական ծագմամբ 16-ամյա ռուս գեղասահորդ Արթուր Դանիելյանը, որը վերջերս դարձավ Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր, խոսել է Հայաստան այցելելու և մայրենիի իմացության մասին: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:
Դանիելյանի խոսքով, ինքն այցելել է Երևան վերջին Եվրոպայի պատանեկան առաջնության ժամանակ, իսկ մինչ այդ նրա այցելությունը վաղուց էր տեղի ունեցել, երբ բացվել էր Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտը:
«Դե, ես խոսում եմ հայերեն, մենք ընտանիքում շփվում ենք երկու լեզվով՝ առանց սահմանափակումների»,- ասել է Դանիելյանը РИА Новости-ին տված հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ Կրասնոյարսկում Ռուսաստանի առաջնության ժամանակ հայերեն է հաղորդակցվել պրոդյուսեր, ISU Skating Awards նախագծի գաղափարի հեղինակ Արի Զաքարյանի հետ: