«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Ատլետիկոյի» հետ առաջին խաղին ընդառաջ կարծիք է հայտնել մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ:
«Մարդիկ ասում են, որ ես շատ էմոցիոնալ եմ տեխնիկական գոտում: Բայց եթե ես 4-րդ մակարդակի վրա եմ, ապա Դիեգոն մոտավորապես 12-րդում է: Նրա հետ համեմատած՝ ես պարզապես մանկապարտեզի ոստիկան եմ», — Կլոպի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
ՉԼ 1/8 եզրափակչի «Ատլետիկո» — «Լիվերպուլ» խաղը կկայանա այսօր՝ փետրվարի 18-ին, Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
Աղբյուը` totalfootball.am