տուն Սպորտ Ես պատրաստ եմ վերջացնել ամեն ինչ. Խաշմանյան

Ես պատրաստ եմ վերջացնել ամեն ինչ. Խաշմանյան

594
0

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Իտալիայի դեմ խաղից հետո (1-9) լրագրողների հարցերին չպատասխանեց, սակայն մի քանի մեկնաբանություններ թողեց։

«Այս կատարյալ ֆիասկոն այսօր արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը: Հավաքականի ղեկը ստանձնելիս գիտակցել եմ, որ հնարավոր է նման բան լինի ու, կարելի է ասել, ամբողջ հարվածը վերցրել եմ ինձ վրա։

Եթե ղեկավարությունը որոշի, որ այս ամենի մեղքը իմն է, ես պատրաստ եմ վաղը վերջացնել ամեն ինչ։ Եթե ղեկավարությունը որոշի, որ ես պետք է շարունակեմ աշխատանքները, ապա ես ամբողջովին պետք է փոխեմ ամեն բան, որովհետև ըստ իս՝ ոչ մի բան չի համապատասխանում հավաքականին, անգամ մտածելակերպը»,-ասել է Խաշմանյանը՝ գրում է armsport.am-ը:

Հիշեցնենք, որ Աբրահամ Խաշմանյանը մոտ երկու շաբաթ առաջ է զբաղեցրել ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։