տուն Լուրեր «Ես չեմ տանում, ես գնում եմ»

«Ես չեմ տանում, ես գնում եմ»

75
0

մոսո

Ինչպես արդեն AraratNews.am-ը  տեղեկացրել էր, երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն 1-ին ատյանի դատարանի մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝  ի պաշտպանություն գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի: Բողոքի ակցիայի կազմակերպիչ Գագիկ Սարուխանյանից AraratNews.am-ը  փորձեց տեղեկանալ, թե

քաղաքական ուժերի կողմից կա՞ որևէ աջակցություն իրենց պայքարին, թե՞ ոչ: Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Գագիկ Սարուխանյանն ասաց, որ «քաղաքական ուժերն իրենց զորակցությունը հայտնել են Վոլոդյա Ավետիսյանին և իրենք էլ են համարում,  որ սա շինծու գործ է»` ավելացնելով, որ  ոչ ոքից որևէ սպասելիք չունեն.«Մենք որևէ մեկից սպասելիք չունենք, եթե կգտնեն, որ պետք է միանան մեզ՝ թող միանան, իսկ մենք ոչ ոքի կոչ չենք անի միանալ մեր պայքարին: Ես հիշում եմ, մի անգամ Մովսես Գորգիսյանի հետ նստած էինք իրենց բակում, և նրա կինը մոտենալով մեզ՝ Մովսեսին ասաց, թե ուր է տանում էս ջահել տղերքին: Մովսես Գորգիսյանն ի պատասխան կնոջ ասածին՝ ասաց. «Ես չեմ տանում, ես գնում եմ»: Հիմա մենք էլ պայքարում ենք, և եթե կան էլի մարդիկ, որ ցանկանում են պայքարել, ապա կարող են միանալ մեզ»,-եզրափակեց իր խոսքը Գագիկ Սարուխանյանը: