«Ի՞նչ համերգի մասին է խոսքը, ես համերգ չեմ ունեցել, առաջին անգամ Ձեզանից եմ լսում այս տեղեկության մասին»,-Asekose.am-ի հետ զրույցում ասել է Էրիկ Կարապետյանը՝ կախված համացանցում շրջանառվող այն լուրերի հետ։
Ըստ քննարկվող տեղեկության՝ երգչի համերգը Լոս Անջելեսում չեղյալ է համարվել, հանդիսատեսը որոշել է վերադարձնել գնված տոմսերն այն պատճառով, որ Էրիկ Կարապետյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջին տվել էր իր ստորագրությունը:
«Քաղաքականության հետ կապ չունեմ: Ես չեմ ստորագրել և այդ մասին բազմիցս եմ ասել: Ես մարդկանց կոչ եմ անում զգոն լինել, տարանջատել սուտ լուրը ճիշտ լուրից»:
Հիշեցնենք, որ ՀՀ Մշակույթի շուրջ 60 գործիչներ հանդես են եկել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հայտարարությամբ, որին ավելի ուշ միացել էին նաև ռուսաստանաբնակ ծագում հայ գործիչները։
Կարֆդացեք նաև՝
60-ից կեսը վախեցած են, կեսը՝ կաշառված․ Արմինե Գրիգորյան
Ինչ են պայմանավորվում շոու-բիզնեսի աստղերը Լևոն Քոչարյանի հետ (տեսանյութ)