Այսօր Դոնի Ռոստովում մոտ 100 լրագրողների ներկայությամբ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդես է եկել հայտարարությամբ ու արագ հեռացել` չպատասխանելով հարցերին:
«Ուկրաինայում տարածվում են իմ մասին տարբեր լուրեր, ուզում եմ ասել ` ես ողջ եմ, չնայած չեմ կարող ասել, որ ինձ լավ եմ զգում, քանի որ չեմ կարող առանց տագնապի նայել այն ամենին, ինչ տեղի ունենում Ուկրաինայում…
Երկրում գործում է ազգայնականների և ֆաշիստների խմբավորում, ավելանում է ամենաթողությունը…», — ասել է Յանուկովիչը` հիշեցնելով, որ ինքը միակ լեգիտիմ նախագահն է և մի օր կվերադառնա Ուկրաինա:
«Ուկրաինան ապրում է դժվար ժամանակներ: Ղրիմն է անջատվում: Մենք այս խավարն էլ կանցնենք, իսկ հիմարացված մարդիկ խելքի կգան… Ես ոչ մի տեղ էլ չեմ փախել: Հեղաշրջման ժամանակ գտնվել եմ Ուկրաինայում: Ես անպայման կվերադառնամ Կիև», — ասել է Յանուկովիչը: