տուն Լուրեր Բլոգ Ես միշտ կատակում եմ, որ Հայաստանում երեք «դժվար» պաշտոն կա

Ես միշտ կատակում եմ, որ Հայաստանում երեք «դժվար» պաշտոն կա

298
0
533246_10201845670081562_609734936_nՆերկայացնում ենք Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջի գրառումը. 

Ես միշտ կատակում եմ, որ Հայաստանում երեք «դժվար» պաշտոն կա՝ Հանրապետության նախագահի պաշտոնը (ամենքը կարծում են, որ հասկանում են քաղաքականությունից), ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը (բոլորին թվում է, որ հասկանում են ֆուտբոլից), կրթության և գիտության նախարարի պաշտոնը. բոլորը կարծում են, որ այս ոլորտի վերաբերյալ կարող են հեղինակավոր կարծիք հայտնել, ու այդ կարծիքը պետք է դառնա գերակա:

 

Այն դեպքում, երբ անգամ կրթության ոլորտի մասնագիտական շրջանակներում գրեթե չեն լինում հարցեր, որտեղ գիտակ հանրույթը գալիս է համաձայնության:

 

Չկան հարյուր տոկոսանոց ճշմարտություններ, անգամ լավագույն միջազգային փորձ կոչվածը միշտ չէ, որ տեղայնացման դեպքում աշխատում է նույն հաջողությամբ: Քանզի յուրաքանչյուր պետություն ինքն է հղկում իր ազգային դպրոցի դիմագիծը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here