Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Անգլիայի առաջնության 13-րդ տուրի «Քարդիֆի» հետ հանդիպումից առաջ կարծիք է հայտնել, որ իր ակումբը չի կարող փոխել գույները, եթե դա նույնիսկ լինի ակումբային ղեկավարության ցանկությունը:
««Արսենալի» համար ակումբային գույների փոփոխությունն անթույլատրելի է: Չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել Քարդիֆում (սեփականատիրոջ փոփոխությունից հետո ակումբը «կարմիրը» փոխարինել է «Կապույտով» — խմբ.), սակայն դա նրանց մոտ ստացվել է: Եթե նման բան պատկերացնենք մեր ակումբում, ապա դա շատ բարդ կլինի: Հնարավոր է դա համընկել է, սակայն ես մարզել եմ միայն կարմիր թիմեր»,- ասել է Վենգերը: Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: