տուն Լուրեր Ես հակված եմ հավատալու Շանթին և Նիկոլին.Ավետիք Իշխանյան

Ես հակված եմ հավատալու Շանթին և Նիկոլին.Ավետիք Իշխանյան

268
0

jjjjji

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի տարածած այն տեղեկատվությանը, թե Շանթ Հարությունյանն իր հետ զրուցելիս նշել է, որ իր նկատմամբ բռնություն կիրառել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ինչպես գիտենք, ԱԺ պատգամավորի այս հայտարարությանը հետևեց ՀՀ ոստիկանության կողմից տարածված հայտարարությունը, որով հիշյալ կառույցը հերքում է Նիկոլ Փաշինյանի տարածած ինֆորմացիան: Ավետիք Իշխանյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ ինքը հակված է հավատալու Նիկոլ Փաշինյանին և Շանթ Հարությունյանին.«Ես ավելի շատ վստահում եմ Նիկոլ Փաշինյանի ասածին, որովհետև գաղտնիք չէ, որ ոստիկանությունում մարդկանց հանդեպ լավ չեն վարվում, հատկապես սկզբնական շրջանում՝ քաղաքական մոտիվներով ձերբակալված անձանց նկատմամբ: Ճիշտ է, չեմ կարող պնդել, բայց հակված եմ հավատալու Շանթի և Նիկոլի ասածներին»,- եզրափակել է Ավետիք Իշխանյանը:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here