տուն Սպորտ Ֆուտբոլ Ես լավագույն ֆուտբոլիստն եմ. Զլատան

Ես լավագույն ֆուտբոլիստն եմ. Զլատան

167
0

«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հերթական սկանդալային հայտարարությունն է արել:

«Կարծում եմ, որ ես լավագույն ֆուտբոլիստն եմ, որը երբևէ խաղացել է ՄԼՍ-ում: Եվ դա ասում եմ առանց կատակի: Այս մասին հայտնում է vnews.am-ը:

Ինչո՞ւ, դուք հետևե՞լ եք իմ խաղերին վերջին 2 տարվա ընթացքում, թե՞ Շվեդիայում խաղերը ցույց չեն տալիս: Կարիք չունեմ առաջնությունը հաղթելու այդ խոսքերը ասելու համար: Ես ցանկանում եմ եմ այդ գավաթը, քանի որ խաղում եմ դրա համար: Ես առաջին օրվանից ասել եմ, որ այստեղ արձակուրդի չեմ եկել: Այստեղ եմ բոլորին ցուցադրելու, թե ինչի մասին է այս խաղը:  Կարծում եմ, որ 2 տարվա ընթացքում ես հիանալի ու կատարյալ բաներ եմ արել:

Ես կարող եմ այսպես խաղալ, որտեղ էլ որ գնամ: Հեշտությամբ»,- ասել է Զլատանը:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը այս մրցաշրջանի 25 խաղերում հեղինակել է 26 գոլ ու հեղինակել 4 գոլային փոխանցում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here