տուն Սպորտ Ես ինձ դեռ չեմպիոն չեմ զգում․ Մանե

Ես ինձ դեռ չեմպիոն չեմ զգում․ Մանե

197
0
SALZBURG, AUSTRIA - DECEMBER 10: Sadio Mane of Liverpool looks on during the UEFA Champions League Group E match between FC Red Bull Salzburg and Liverpool FC at Red Bull Arena on December 10, 2019 in Salzburg, Austria. (Photo by David Geieregger/SEPA.Media /Getty Images)

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն մեկնաբանել է Անգլիայի առաջնության դադարը կորոնավիրուսի պատճառով:

Այս մասին գրում է Armsport.am-ը:

«Ես ինձ չեմպիոն զգո՞ւմ եմ: Կարծում եմ՝ դեռ ոչ: Ես սիրում եմ իմ աշխատանքը և սիրում եմ ֆուտբոլը, ուզում եմ դաշտում հասնել այս հաղթանակին: Այնուամենայնիվ, ես կկարողանամ հասկանալ լիգայի ղեկավարության կայացրած ցանկացած որոշում:

Եթե մենք չկարողանանք հաղթել այս մրցաշրջանում, ապա ես ինքս կհամակերպվեմ, սա կյանքի մի մասն է: Հուսով եմ, որ հաջորդ տարի մենք նվաճելու ենք տիտղոսը»,- մեջբերում է Մանեին Talksport-ը: