Վերջին շրջանում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը փորձում է մարզում վերականգնել իր դիրքերը: Նա սկսելէ հաճախ հանդիպել այն անձնաց հետ, ովքեր ժամանակին կախում ունեին իրենից, և փորձում է հիշեցնել իր մասին:
Սուրեն Խաչատրայնը AraratNews.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն իր դիրքերը երբեք էլ չի կորցրել մարզում.«Ես երբեք դիրքերս կորցրած չեմ եղել, որ հիմա էլ փորձեմ վերականգնել»,- ասաց նախկին մարզպետը:
Որևէ պաշտոն ստանալու մասին Սուրեն Խաչատրյանն այս ընթացքում չի մտածել և դեռ չի ցանկանում կուսակցական և քաղաքական ակտիվ գործունեություն ծավալել.«Դեռ ցանկություն չունեմ որևէ պաշտոն զբաղեցնել»,-եզրափակեց իր խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանը պաշտոնանկ արվեց 2013 հունիս 1-ին՝ իր առանձնատան մոտ տեղի ունեցած սպանությունից հետո: