epa08215114 A doctor checks the conditions of a patient at Jinyintan Hospital, designated for critical COVID-19 patients, in Wuhan, Hubei province, China, 13 February 2020. The city, the epicenter of the novel coronavirus outbreak, reported 13,436 new cases of COVID-19 on 12 February only, after the city combed communities for patients and expanded the capacity to take them in. The disease caused by the SARS-CoV-2 has been officially named Covid-19 by the World Health Organization (WHO). The outbreak, which originated in the Chinese city of Wuhan, has so far killed at least 1,369 people with over 60,000 infected worldwide, mostly in China. EPA/YUAN ZHENG CHINA OUT
Կորոնավիրուսով հիվանդացած առաջին չինացին պատմել է՝ ինչպես է դա պատահել։ Այս մասին գրում է Forbes-ը։ Տղամարդը չի նշել իր իսկական անունը և ներկայացնել է որպես «Վագր E»: Նա պատմել է, որ առաջին անգամ թուլություն է զգացել հունվարի 21-ին. ջերմությունը բարձրացել էր, և սաստիկ հազում էր: Այդ ժամանակ կորոնավիրուսի մասին քիչ բան էր հայտնի, սակայն Ուհանի բնակչության շրջանում արդեն խուճապն ահագնանում էր: Գիշերը E-ն գնում է քաղաքի լավագույն հիվանդանոցներից մեկը, որտեղ ջերմություն ունեցող մարդկանց հսկայական հերթ էր գոյացել։
Բժիշկները նրա ախտանշնները սուր չեն համարել և ասել են, որ գնա տուն ու կարանտին պահի: Հաջորդ չորս օրը E-ն նկարագրում է որպես դաժան փորձություն. «Ես տառապում էի բարձր ջերմությունից ու ցավից, որ տանջում էին մարմնիս ամեն մի հատվածը»:
E-ն երկրորդ անգամ գնում հիվանդանոց, բժիշկները նրան ասում են, որ, ամենայն հավանականությամբ, վարակված է կորոնավիրուսով, և երկկողմանի թոքաբորբ է սկսվել։ Այդ գիշեր նրա վիճակը կտրուկ վատանում է, ջերմությունը հասնում է 39-ի։ «Ինձ թվում էր, թե ես թակում եմ դժոխքի դուռը»,- պատմել է չինացին։
Բժիշկները նրան կաթիլներ տվեցին և նշանակեցին «Կալետրա»՝ հակաբիոտիկների համադրություն, որն օգտագործվում էր ՄԻԱՎ-ի բուժման համար: Օրվա վերջին E-ի ջերմաստիճանը իջավ 37, նրա վիճակը սկսեց աստիճանաբար բարելավվել: Փետրվարի 7-ին վիրուսի առկայության համար վերցված անալիզները բացասական արդյունք ցույց տվեցին։
Շատ չինացիների նման, E- ն նույնպես խիստ քննադատում է իշխանությունների արձագանքը վիրուսի բռնկմանը: Ըստ նրա, Հուբեյ նահանգը «մեկը մյուսի հետևից բաց թողեց հնարավորությունները, մինչ նրանք փորձում էին ամեն ինչ գաղտնի պահել»: «Իրավիճակը չէր գնա այնքան հեռու, եթե կառավարությունը մեկ ամիս առաջ չթաքցներ տեղեկությունը»,- ասել է նա: