տուն Լուրեր Ես ըտենց մոդայիկ բաներ չեմ սիրում. Շուշան Պետրոսյանը Վարդան Պետրոսյանին այցելելու մասին

Ես ըտենց մոդայիկ բաներ չեմ սիրում. Շուշան Պետրոսյանը Վարդան Պետրոսյանին այցելելու մասին

336
0

SH

Այսօր ԱԺ-ում Araratnews.am-ի թղթակիցը երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ զրուցել է սիրված դերասան Վարդան Պետրոսյանի հետ կապված հայտնի պատահարի մասին:

«Տեղի է ունեցել ողբերգություն, Վարդանն իմ ընկերն է, ես ամեն դեպքում օբյեկտիվ լինել չեմ կարող: Ես պետք է նշեմ, որ այդ ողբերգությունը երկկողմանի է, այս երկու տղաները որ մահացան, դա անդառնալի կորուստ է: Ես ինքս ունեմ զավակ ու գիտակցում եմ, թե ինչ վիշտ է դա, իսկ Վարդանի դպքում գիտեմ իրեն, իմ քսաներկու տարվա ընկերն է, ես գիտեմ իր նուրբ տեսակը, և ես գիտեմ, թե ինչ ծանր է իր համար, ես գիտեմ, որ ինքը կրկնակի է կրելու այդ վիշտը: Ես կարծում եմ, որ անվերջ իր անունը խաղարկելը չի աշխատում հօգուտ Վարդանի: Ես միակ բանը որ նրան ցանկանում եմ, այն է, որ շատ շուտ կազդուրվի, ու գիտենալով իր տեսակը՝ համոզված եմ, որ ինքն այնքան ազնիվ մարդ է ու ի զորու չէ փախչելու:

Նա մարդկային կարգին տեսակ է ու պատրաստ է կրելու յուրաքանչյուր որոշում, ուղղակի այդ որոշումը մի քիչ մարդկային լինի այն առումով, որ հաշվի առնեն՝ իրենց առջև իսկապես արվեստագետ է կանգնած»:

«Չե՞ք պատրաստվում այցելել դերասանին»,- մեր թղթակցի հարցին երգչուհին պատասխանել է. «Չէ, ես ըտենց մոդայիկ բաներ չեմ սիրում, ոչ, ես իմ ընկերոջ համար տառապում եմ ու մտածում եմ, թե ինչ սարսափելի պատմության մեջ ընկավ ինքը, դա կանխամտածված չէր, ինքը հանցագործ չէ, կարծում եմ, որ մարդկային կլիներ, որ Վարդանը մի քիչ կազդուրվեր, նոր անցնեին արդեն օրենքով նախատեսված բոլոր փուլերը, իսկ ցույց տալ սատարելն ուղղակի գնալովˋ այդպես չի լինում, դա իմ տեսակը չէ»։

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here