տուն Հասարակություն Ես երբեք չեմ ասել, որ կարմիր գծերը պետք է վերանան․ Հայկ Մարության

Ես երբեք չեմ ասել, որ կարմիր գծերը պետք է վերանան․ Հայկ Մարության

272
0

Ես երբեք չեմ ասել, որ կարմիր գծերը պետք է վերանան։ Այսօր ավագանու նիստի ընթացքում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ավագանու անդամներից մեկի հարցին, որ նախընտրական շրջանում կարմիր գծերի հետ կապված խոստումներ է տվել։

Մարությանը նշեց, որ ամբողջ աշխարհում ընդունված է, որ մարդիկ կայանելու համար վճարում են, և Երևանը բացառություն լինել չի կարող։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե երբ է նախընտրական շրջանում խոստացված մանկապարտեզը կառուցվելու կարմիր գծերից եկած եկամուտների հաշվին, Մարությանը պատասխանեց, որ կարմիր գծերից ստացել են 900 մլն դրամ գումար, ինչի հաշվին մոտ 20 տոկոսով բարձրացվել են քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը։