տուն Հասարակություն Ես գիտեմ, որ հիմա ծխողներն ինձ ատում են․ Ալեն Սիմոնյան

Ես գիտեմ, որ հիմա ծխողներն ինձ ատում են․ Ալեն Սիմոնյան

392
0

ԱԺ-ում քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը։

Քննարկման ժամանակ մտահոգություններ հնչեցին, որ նախագիծը կարող է վնասել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, մասնավորապես՝ գովազդի առումով։

Հարցին անդրադարձավ նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ծխախոտային բիզնեսին ծանոթ լինելով հանդերձ կարող եմ հանգստացնել այդ մարդկանց՝ իմանալով, որ այդ կազմակերպություններն իրենց բյուջեն կուղղեն այլ ձևով և կտան փոքրիկ մի քանի հարյուր խանութներին, որոնք, չգիտես ինչու, կախված են հենց ծխախոտի վաճառքի գովազդից,- ասաց Սիմոնյանը՝ շեշտելով,- վերջիվերջո, մենք ինչ ենք ուզում անենք, ուզում ենք գովազդը մնա, և մարդիկ ինչ-որ ձևով ծխեն և փող աշխատեն, թե բոլորս ասում ենք, որ չենք ուզում մարդիկ ծխեն»։

Ինչ վերաբերում է տնտեսական վնասներին, ԱԺ փոխնախագահը նշեց․ «Մենք պետք է գումար հատկացնենք, որ ընդհանրապես մարդիկ թարգեն ծխելը, որ մարդիկ չծխեն։ Ես գիտեմ, որ հիմա ծխողներն ինձ ատում են, ամենայն հավանականությամբ, բայց մենք պետք է հասնենք նրան, որ Հայաստանը 5, 10 տարի հետո լինի անծուխ երկիր»։