տուն Հասարակություն Իրավական Ես արդեն հոգնել եմ. Խաչատուրովը` դատավորին

Ես արդեն հոգնել եմ. Խաչատուրովը` դատավորին

490
0

Ես արդեն հոգնել եմ  գալ դատարան ու ոչինչ չլսել: Այսօր հայտարարեց Մարտի մեկի գործով մեղադրվող Յուրի Խաչատուրովը դատարանում:

Նա խնդրեց դատարանին տեխնիկական եւ այլ հարցեր կարգավորել, ներկա լինեն դատավարության բոլոր կողմերը, որ դատական նիստը չհետաձգվի, ու այն շարունակվի:

Հիշեցնենք` Յուրի Խաչատուրովին մեղադրանք են առաջադրել 2008 թ-ի մարտի մեկին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Այս գործում որպես մեղադրյալներ ներգրավված են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գրիգորյանը: