Վերջին շրջանում համացանցում և մամուլում կարելի է հանդիպել ուսանողական ամենատարբեր նախաձեռնությունների բարձրացրած բողոքին՝ կապված Երևանի պետական համալսարանում ուսման վարձերի բարձրացման հետ:
Թեմայի շուրջ AraratNews.am-ը զրուցել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի հետ:
AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում Գևորգ Էմին-Տերյանը մասնավորապես նշեց.
«Ուսանողական նախաձեռնությունների բողոքն ինչ-որ իմաստով տեղին չէ, որովհետև դա ներկայիս ուսանողներին չի վերաբերելու: Դա վերաբերելու է այս տարի բուհ ընդունվողներին»: