տուն Հասարակություն Կրթություն ԵՊՀ-ի ուսանողները մինչև ե՞րբ կկարողանան չվճարել վարձերը

ԵՊՀ-ի ուսանողները մինչև ե՞րբ կկարողանան չվճարել վարձերը

444
0
VLUU L110, M110 / Samsung L110, M110

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԽ-ի տարածած հայտարարության համաձայն, առաջինից երրորդ կուրսերում և մագիստրատուրայում սովորող ուսանողները պետք է վարձերը վճարեն մինչև քննաշրջանի սկիզբը, իսկ ավարտական կուրսի ուսանողները՝ մինչև նախապաշտպանություն: Պարզելու համար, թե արդյոք ասվածը վերաբերում է ԵՊՀ բոլոր ֆակուլտետներին, AraratNews.am-ը կապ է հաստատել ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի հետ:

AraratNews.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք նախքան եզրափակիչ քննությունները պետք է ուսանողները վճարեն ուսման վարձը, ԵՊՀ մամուլի խոսնակը, մասնավորապես, պատասխանեց, որ ավանդույթն այդպես է.

«Ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե ռեկտորն այսօր ինչ դիրքորոշում ունի, բայց կարծում եմ, որ դա շատ տրամաբանական է: Գիտեք՝ վերջնական դիրքորոշում չունի համալսարանը: Ամեն ինչ կախված է նրանից, թե արտակարգ դրությունը որքան կտևի: Բայց, համենայն դեպս, կարծում եմ, որ տրամաբանական է, որ մինչև համալսարանն ավարտելը պարտքերը վճարեն»:

Օլյա Շահինյան