Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի դասախոս, Գետահովիտի բնակիչ 26-ամյա Անժելա Վանեսյանը սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Թբիլիսիում մահացել է: Այս մասին ասել է Գետահովիտի գյուղապետ Արթուր Ղազարյանը:
Աղջիկը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ֆրանսերեն էր դասավանդում, Թբիլիսի էր գնացել որպես թարգմանիչ՝ տուրիստների հետ: Գյուղապետը նշեց, որ նա ամուսնացած չէր, ունի մեկ քույր, ով ամուսնացած է, ապրում է եղբոր եւ ծնողների հետ:
Իսկ թե ինչն է եղել երիտասարդ աղջկա մահվան պատճառը, ապա, գյուղապետի փոխանցմամբ, նա թունավորվել է, դեղ է խմել փորացավի դեմ, տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ չեն կարողացել կյանքը փրկել: Այժմ նրա դին բերում են Հայաստան:
Աղբյուր` news.am