տուն Հասարակություն Կրթություն ԵՊՀ դասախոսները միացել են ուսանողների դասադուլին

ԵՊՀ դասախոսները միացել են ուսանողների դասադուլին

266
0

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դասախոսներն այսօր՝ նոյեմբերի 13-ին, մեկ օրով նախազգուշական գործադուլ են անում`միանալով ուսանողների դասադուլին:

Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Նարինե Դիլբարյանը։ Նրա խոսքով, Մայր ԲՈՒՀ-ի դասախոսների գերակշիռ մասն իր համերաշխությունն է հայտնել ուսանողական շարժմանը` ի պաշտպանություն «Հայոց լեզու», «Գրականություն», ինչպես նաև «Հայոց պատմություն» առարկաների` բուհերում պարտադիր դասավանդմանը։

Նարինե Դիլբարյանը նաև հույս է հայտնել, որ խնդրո առարկայի շուրջ տեղի կունենա լայն քննարկում, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ: