UNN- ուկրաինական գործակալությունը հաղորդում է, որ երեկ 5 ժամ տևած քննարկումներից հետո Եվրամիությունը հստակ զգուշացումներ է հղել Ռուսաստանին։ Նրանք զգուշացրել են, որ Ռուսաստանն ունի 48 ժամ՝ լարվածությունը նվազեցնելու համար։
«Ավարտվեցին 5 ժամ տևած բանակցությունները։ Ռուսաստանին 48 ժամ տվեցին հակամարտութոան լարվածությունը նվազեցնելու համար», — ասել է ԵՄ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Կոնստանտին Ելիսեևը։
Նա նշել է, որ խոսքը Ռուսաստան — Եմ երկկողմ հարաբերություններում լուրջ փոփոխություններ մտցնելու մասին է, եթե Ռուսաստանը չհետևի ԵՄ-ի պահանջներին։ «Ռուսական կողմը մինչև հինգշաբթի իրավիճակը հարթելու ժամանակ ունի », — ասել է Ելիսեևը։
Տեղեկացնենք, որ քիչ առաջ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Արևեմտյան օկրուգում իրականացվող լայնածավալ զորավարժությունների ավարտի մասին։ Բոլոր զորքերին հրամայվել է վերադառնալ իրենց բազաներ։