տուն Քաղաքական Միջազգային ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ՌԴ նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով վնասներ կրել....

ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ՌԴ նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով վնասներ կրել. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար

63
0

rsz_defence-secretary-philip-hammond

ԵՄ-ն պետք է պատրաստ լինի այն վնասներին, որ արևմուտքը կրելու է հակառուսական պատժամիջոցների հետևանքով: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդը: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով տարածված պաշտոնական հայտարությանը:

Նրա խոսքերով՝ պատժամիջոցներն ընտրված են այնպես, որ նվազագույն վնաս հասցնեն ԵՄ անդամ երկրների տնտեսություններին ու առավելագույն վնաս՝ ՌԴ-ի արդյունաբերաարտադարական համալիրին: Այնուամենայնիվ, սահմանաթակող միջոցառումների փաթեթը չի կարող հետևանքներ չունենալ նաև Եվրոպայի համար:

Համոնդը նաև նշել է, որ, եթե ԵՄ-ն ցանկանում է, որ «Ռուաստանը տնտեսական ճնշում զգա», ապա պետք է պատրաստ լինել այդ ամենին: «ԵՄ-ն պետք է հաղթահարի պատժամիջոցների թողած ազդեցությունը», — հավելել է բրիտանական արքաին վերատեսչության ղեկավարը: