Եվրամիությունը կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ «Պատժվելու ենթակա» անձանց ցուցակը հասցվել է 107 անվան։ Այստեղ է գրեթե ամբողջ քաղաքական վերնախավը։ Ռուսական Kommersant-ը գրում է, որ ցուցակի ընդլայնում կարող է սկսվել ԵՄ արտգործնախարարների խորհրդում։
Ընդ որում, ցուցակում ներկայացված մարդիկ բաժանված են 5 խմբի։ Առաջինում օրենսդիրներն են, երկրորդում՝ գործադիր մարմնի ներկայացուցիչները, բացի Վլադիմիր Պուտինից, Դմիտրի Մեդվեդևից և Սերգեյ Լավրովից։
Երրորդ խմբում ուժայիններն են, չորրորդում՝ գործարարները, հինգերորդում՝ մեդիաների ներկայացուցիչները, որոնք մասնակցել են Ղրիմի հարցով ռուսական հակաքարոզչության իրականացմանը։
Վերջին խմբում ներառված են «Գազպրոմ մեդիա», «Ռոսիա», Russia Today, «Առաջին ալիք» և NTV հեռուստաալիքները։