տուն Լուրեր ԵՄ-ն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարությունը

ԵՄ-ն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարությունը

147
0

puppy03

Արևմուտքը ցանկանում էր, որ մենք Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրեինք, սակայն այդ փաստաթղթերից հանվել էր մեր տարածքային ամբողջականության հարցը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը։

«Ավելի քան 15 տարի Եվրամիությունը ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն վերջին շրջանում չի ցանկանում այն ընդունել։ Ինչպե՞ս մենք կարող ենք դա հասկանալ։

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ գերտերությունների ղեկավարները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իրենց կարծիքը հայտնեցին Ուկրաինայի հարցի վերաբերյալ, բազմիցս պահանջեցին հարգել միջազգային իրավունքները, սկսեցին հստակ միջոցներ ձեռնարկել։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա նրանցից ոչ ոք գոնե մեկ անգամ չի օգտագործել «այս հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում» արտահայտությունը։

Ինչո՞ւ։ Ինչո՞ւ են նրանք այսպիսի երկակի մոտեցում ցուցաբերում այս հարցում», — Մամեդովի խոսքերն է փոխանցում haqqin.az-ը։