Մաքսային միությանն անդամակցումից հետո Հայաստանի առևտուրը ԵՄ երկրների հետ կարող է նվազել: Այս մասին այսօր «Պատասխանատու ֆինանսներ Հայաստանում» կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Նրա խոսքով՝ պատճառը Մաքսային միության կոնոնակարգերն են, որոնք կդժվարացնեն Հայաստանի համար առևտուրը այդ միությունից դուրս գտնվող երկրների հետ: Վերջին տարիներին, ըստ դեսպանի, Հայաստանի տնտեսությունը իր չափանիշներով բավականին մոտեցել էր ԵՄ երկրների տնտեսություններին ու գտնվում էր գրեթե նույն հարթության վրա: ՄՄ-ին անդամակցելուց հետո, սակայն, իրավիճակը կփոխվի:
Այնուամենայնիվ, ըստ դեսպանի, ԵՄ-ն շարունակելու է համագործակցել ՀՀ-ի հետ: Դրա համար նա սպասում է Հայաստանի առաջարկներին, թե կոնկրետ որ ոլորտներում և ինչ չափով է հնարավոր համագործակցել: