Եվրամիության երկրների արտգործնախարարները դեռ չեն համաձայնեցրել այն անձանց ցուցակը, որոնց նկատմամբ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառելու։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Իռլանդիայի արտգործնախարար Էյմոն Հիլմորի խոսքերով, շատ շուտով սկսվելու են ցուցակը կազմելու աշխատանքները։
«Եվրամիության աշխատանքային խմբերին խնդրել ենք կազմել այն մարդկանց ցուցակը, որոնց նկատմամբ կիրառվելու են պատժամիջոցները։ Այդ ցուցակը կարող է փոփոխվել, այդ թվում՝ ընդլայնվել։ Շատ շուտով սկսվելու են այդ աշխատանքները», — ասել է Հիլմորը։
Միևնույն ժամանակ, Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը հայտնել է, որ Ուկրաինայում բռնություն կիրառելու համար մեղադրվող բոլոր անձանց ցուցակը պատրաստ կլինի արդեն այս շաբաթվա ընթացքում։