տուն Քաղաքական Միջազգային ԵՄ-ն ապրիլի 28-ի արտահերթ նիստում քննարկելու է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը

ԵՄ-ն ապրիլի 28-ի արտահերթ նիստում քննարկելու է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը

82
0

EU-flag

Եվրոպական միության անդամ երկրների դիվանագետներն ապրիլի 28-ին արտահերթ նիստ են գումարելու Բրյուսելում, որպեսզի քննարկեն Ռուսաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու հարցը, ինչպես նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Այս մասին գրում է Reuters-ը։

Բացի այդ, ԵՄ-ն մտադիր է առաջիկայում մեծացնել Ռուսաստանի այն քաղաքացիների թիվը, որոնք հայտնվելու են «սև ցուցակում»։

Ավելի վաղ «Մեծ յոթնյակի» երկրներն Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի զարգացման պատճառով համաձայնեցրել էին Ռուսաստանի Դաշնության նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը։