տուն Աշխարհ ԵՄ հատուկ ներկայացուցիչը անհանգստացած է «փոխհրաձգության կապակցությամբ հայ-ադրբեջանական սահմանին»

ԵՄ հատուկ ներկայացուցիչը անհանգստացած է «փոխհրաձգության կապակցությամբ հայ-ադրբեջանական սահմանին»

337
0

Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարը անհանգստություն է հայտնել «հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության կապակցությամբ»:

«Շատ անհանգստացած եմ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության կապակցությամբ: Երկու երկրների համար էլ կարեւոր է զսպվածություն ցուցաբերել եւ ուղիղ կերպով  եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով օգտագործել հաղորդակցության բոլորի ուղիները»,- նշել է Քլաարն իր Twitter-ում: