տուն Քաղաքական Միջազգային ԵՄ-ի պատժամիջոցները կարող են վերաբերվել ռուսական ձկնկիթին, օղուն, ալմաստին

ԵՄ-ի պատժամիջոցները կարող են վերաբերվել ռուսական ձկնկիթին, օղուն, ալմաստին

52
0

urlԵվրամիության պատժամիջոցները կարող են վերաբերվել ռուսական ձկնկիթին, օղուն, ալմաստին: Այս մասին պնդում են Reuters լրատվական գործակալության աղբյուրները: Դրանց համաձայն Բրյուսելում  կպատրասեն սահմանափակումների երրորդ աստիճանի մեջ ընդգրկվելիք ապրանքների ցանկը:

Ուկրաինայի նախագահական ընտրությունների նախաշեմին Եվրամիության երկրները շարունակում են համաձայնեցնել Ռուսաստանի նկատմամբ հերթական պատժամիջոցները մտցնելու հարցի շուրջ առկա տեսակետները: Reuters գործակալության դիվանագիտական աղբյուրների հավաստմամբ՝ սահմանափակումների երրորդ աստիճանի ցուցակում նավթից ու գազից բացի կարող են ներառվել նաև ռուսական ձկնկիթը, օղին, մորթեղենը, ալմաստը: Ենթադրվում է նաև մտցնել դրամագլուխների ազատ շրջանառության արգելք:

Ենթադրվող միջոցառումները կքննարկվեն հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք ԵՄ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ: Դիվանագետները նշում են, սակայն, որ պատժամիջոցների հարցով կոնկրետ որոշումների ընդունում չի ակնկալվում: