տուն Քաղաքական Միջազգային ԵՄ-ի որոշման դեմ Յանուկովիչի փաստարկները շուտով կհրապարակվեն

ԵՄ-ի որոշման դեմ Յանուկովիչի փաստարկները շուտով կհրապարակվեն

94
0

Viktor YanukovichԼյուքսեմբուրգի Եվրամիության դատարանը մի քանի շաբաթ հետո կհրապարակի այն փաստարկները, որ, ենթադրաբար, ներկայացրել են Վիկտոր Յանուկովիչը, նրա ընտանիքի անդամներն ու մտերմները՝ բողոքարկելով իրենց դեմ Եվրամիության խորհրդի կայացրած որոշումները: Այս մասին հաղուրդում է «РИА Новости»-ն՝ հղում կատարելով դատարանի ներկայացուցչին:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ իրեն Ուկրաինայի օրինական նախագահ համարող Յանուկովիչը, նրա որդիներ Վիկտորն ու Ալեքսանդրը, Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, նրա որդի Ալեքսանդրը, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Պորտնովը և գործարար Սերգեյ Կուրչենկոն հայց են ներկայացրել եվրոպական դատարան՝ պահանջելով վերացնել ԵՄ-ի կողմից իրենց նկատմամբ սահմանած պատժամիջոցները:

«Մոտակա շաբաթների ընթացքում պաշտոնական ամսագրում կհրապարակվի տեղեկատվություն, որը թույլ կտա Ձեզ տեղեկանալ այն փաստարկներին, որ ներկայացրել են հայցորդները», — նշել է դատարանի ներկայացուցիչը: