Ընթացիկ տարվա հուվար-սեպտեմբեր ամիսներին ԵՄ անդամ պետություններում առաջին անգամ ապաստան է հայցել 2,670 Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Հայաստանի միգրացիոն ծառայության հրապարակած թվերի համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ այս ցուցանիշը նվազել է 1100-ով կամ 29%-ով։
2019թ. ինն ամիսների ընթացքում վառ արտահայտված նվազման միտում է ունեցել նաև ամսվա վերջի դրությամբ ապաստանի ընթացիկ հայցերում ընդգրկված ՀՀ քաղաքացիների թիվը՝ 10,320-ից հասնելով 8,930-ի։
ՀՀ քաղաքացի ապաստան հայցողների հիմնական նշանակետ երկրները եղել են Ֆրանսիան, Գերմանիան և Չեխիան։