Եմենում անվտանգության ուժերը հարվածել են «Ալ-Քաիդայի» ճամբարներին, որի արդյունքում 55 գրոհային է ոչնչացվել։ Ինչպես հայտնում են արաբական ԶԼՄ-ները, զոհերի թվում են ահաբեկչական կազմակերպության Եմենի մասնաճյուղի առնվազն երեք ղեկավարներ։
Մակաահաբեկչական լայնածավալ գործողությունները մեկնարկել են երեկ և շարունակվել այսօր։ Ուժայիններին օգնել են նաև ամերիկյան անօդաչու թռչող սարքերը։
Նշենք, որ վերջին երկու օրվա ընթացքում ամերիկյան թռչող սարքերն Ալ Բայդա և Աբյան նահանգներում օդային հարձակման արդյունքում ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» առնվազն 35 գրոհայինների։
«Ալ-Քաիդայի» խմբավորման Եմենի մասնաճյուղը, որը հայտնի է նաև «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» անունով, համարվում է աշխարհում ամենավտանգավոր հանցախումբը։ Նրանք 2011 թվականին գրավել են երկրի հարավային շրջանների մեծ մասը։ Այժմ Եմենի բանակն ԱՄՆ-ի հետ համատեղ հետզհետե նրանց դուրս է մղում այդ տարածքներից։