Եմենի հյուսիսում միջդավանական բախումների հետևանքով 40 մարդ է զոհվել, հայտնում է Al Arabiya-ն:
Ինչպես հաղորդվում է, բախումները տեղի են ունեցել Եմենի շիաների և սալաֆիականների միջև: Գործալության տեղեկությամբ՝ կողմերն իրար ուղղությամբ կրակ են բացել հրետանային զենքերից և ականանետ սարքերից:
Նշենք, որ ավելի վաղ կողմերը զինադադարի մասին համաձայության էին եկել, սակայն գրեթե անմիջապես խախտել էին այն: